13:35  ,  12 դեկտեմբերի, 2017

Երկրպագուներին զվարճացրել է Մարադոնայի՝ Հնդկաստանում տեղադրված արձանը (ֆոտո)

Հնդկաստանի Կալկուտա քաղաքում տեղի է ունեցել արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի բրոնզե արձանի բացման արարողությունը: Արձանը պատրաստ է եղել դեռ սեպտեմբերին, սակայն աշխարհի 1986թ. չեմպիոնը միայն հիմա է կարողացել ժամանել Հնդկաստան:

«Ես ֆուտբոլի Աստվածը չեմ, ես հասարակ ֆուտբոլիստ եմ: Երջանիկ եմ, որ գտնվում եմ Կալկուտայում: Զարմանալի է, որ այստեղ տեղադրվում է իմ արձանը»,- նշել է 57-ամյա Մարադոնան, փոխանցում է The Guardian-ը:

3.5 մետր բարձրություն ունեցող արձանի կապակցությամբ երկրպագուները կատակել են սոցիալական ցանցերում: Շատերը կարծում են, որ արձանը նման է ոչ թե Մարադոնային, այլ Անգլիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնին, որն այժմ աշխատում է «Քրիսթալ Փելասում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում