10:45  ,  12 դեկտեմբերի, 2017

Մոհամեդ Սալահը՝ Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստ

Անգլիական «Լիվերպուլի» կիսապաշտպան Մոհամեդ Սալահը բրիտանական BBC-ի վարկածով ճանաչվել է Աֆրիկայի՝ 2017 թվականի լավագույն ֆուտբոլիստ:

Քվեարկության արդյունքում Եգիպտոսի հավաքականի առաջատարն առաջ է անցել Պյեր-Էմերիկ Օբամեյանգից (Գաբոն, «Բորուսիա Դ.»), Նաբի Կեյտայից (Գանա, «Լայպցիգ»), Սադիո Մանեից (Սենեգալ, «Լիվերպուլ») եւ Վիկտոր Մոզեսից (Նիգերիա, «Չելսի»):

Մոհամեդ Սալահն այս տարվա ամռանը իտալական «Ռոմայից» էր տեղափոխվել «Լիվերպուլ», որը 42 միլիոն եվրո է վճարել նրա համար: Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա ֆուտբոլիստն անգլիական ակումբի կազմում անցկացրել է 24 հանդիպում, դարձել 19 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ: Նա նաեւ Եգիպտոսի հավաքականին օգնել էր նվաճել Ռուսաստանում կայանալիք ԱԱ-2018-ի ուղեգիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում