Գերմանիայի առաջնության 15-րդ տուրում չեմպիոն «Բավարիան» Ֆրանկֆուրտում նվազագույն հաշվով առավելության հասավ «Այնտրախտի» նկատմամբ: Միակ գոլը խփեց չիլիացի կիսապաշտպան Արտուրո Վիդալը:
Փոխչեմպիոն «ՌԲ Լայպցիգը» տանը չկարողացավ առավելության հասնել «Մայնցի» նկատմամբ: Գրանցվեց ոչ ոքի՝ 2:2:
«Բավարիան» 35 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ երկրորդ տեղում ընթացող «ՌԲ Լայպցիգի» նկատմամբ ունի 8 միավորի առավելություն:
Գերմանիայի առաջնություն, 15-րդ տուր
«Այնտրախտ Ֆրանկֆուրտ» - «Բավարիա»՝ 0:1
Արտուրո Վիդալ, 20
«ՌԲ Լայպցիգ» - «Մայնց»՝ 2:2
Կեւին Կամպլ, 29, Տիմո Վերներ, 45+3, 11մ – Ռոբին Քայսոն, 39, Էմիլ Բերգրեն, 86
«Բորուսիա Դորտմունդ» - «Վերդեր»՝ 1:2
Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 57 – Մաքսիմիլիան Էգեշտայն, 26, Թեոդոր Գեբրե Սելասի, 65
«Համբուրգ» - «Վոլֆսբուրգ»՝ 0:0
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում