10:04  ,  9 դեկտեմբերի, 2017

London Chess Classic. Լեւոն Արոնյան vs Հիկարու Նակամուրա

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում շարունակվող London Chess Classic սուպերմրցաշարում դեկտեմբերի 9-ին տեղի կունենան7-րդ տուրի պարտիաները: Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակ ֆիգուրներով կմրցի ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ: Տուրը կմեկնարկի Երեւանի ժամանակով 18:00-ին:

Նախորդ 6 տուրերում հայ գրոսմայստերը ոչ ոքի է խաղացել ամերիկացիներ Ֆաբիանո Կարուանայի եւ Ուսելի Սոի, ռուսաստանցիներ Յան Նեպոմնյաշչու ու Սերգեյ Կարյակինի, հնդիկ Վիշվանաթան Անանդի, ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ եւ 3 միավորով բաժանում է 3-7-րդ տեղերը:

London Chess Classic-ը Grand Chess Tour-ի վերջին փուլն է:

London Chess Classic, 7-րդ տուր

Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Ուեսլի Սո (ԱՄՆ)

Լեւոն Արոնյան (Հայաստան) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)

Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Մայքլ Ադամս (Անգլիա)

Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)

Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում