14:52  ,  7 դեկտեմբերի, 2017

Ինստագրամն արգելափակել է Cristiano Junior էջը «Մեսին իմ կուռքն» է գրառումից հետո

Եվրոպական մամուլում նախօրեին լուրեր էին հայտնվել, թե Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի որդին Ինստագրամում հրապարակել է Լիոնել Մեսիի հետ իր ձեռքսեղմումի լուսանկարը՝ գրառելով. «Շնորհակալություն, իմ կուռք»:

Դրանից հետո @mrahunter (Cristiano Junior) Ինստագրամի էջն արգելափակվել է:

El Pais-ը Ռոնալդուին մոտ կանգնած աղբյուրներից ճշտել է, որ 32-ամյա ֆուտբոլիստը չգիտի ո՛չ այդ էջի, ո՛չ էլ դրա փակվելու մասին: Պորտուգալիայի հավաքականի ավագի մտերիմները հայտնել են, որ նրա որդու միակ էջն Ինստագրամում @cr7jr-ն է:

Այնուամենայնիվ, @mrahunter էջը 24 ժամում հավաքել է մոտ 80 հազար հետեւորդ:

Կրիշտիանու Ռոնալդուն Ինստագրամում ունի 116 միլիոն հետեւորդ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում