13:42  ,  7 դեկտեմբերի, 2017

Մեսի. Եթե գործերը հաջող չընթանան, բոլորս պետք է անհետանանք Արգենտինայի հավաքականից

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին կարծիք է հայտնել, որ Արգենտինայի հավաքականն այլեւս չունի սայթաքելու իրավունքը:

«Մարդիկ սպասում են, որ այս ֆուտբոլիստները կլքեն հավաքականը, քանի որ նրանք վաղուց չեն նվաճում տիտղոսներ: Իսկ քննադատողներն արդեն հոգնել են թիմում տեսնել նույն դեմքերը:

Եթե գործերը վատ ընթանան, ապա բոլորս պետք է անհետանանք Արգենտինայի հավաքականից, քանի որ վաղուց ենք խաղում այստեղ:

Ինչ վերաբերում է ակումբային գործերին, ես հասկացա, որ երկար մրցաշրջանի ընթացքում լինում են պահեր, որոնք լավ չեն դասավորվում: Տարիների հետ մարմինդ սկսում է չդիմանալ այդքան շատ խաղերի: Արդյունքում, ես հասկացա, որ երբեմն պետք չէ դուրս գալ խաղադաշտ»,- Մեսիի խոսքը մեջբերում է TyC Sports-ը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանում կայանալիք 2018թ. աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարում աշխարհի փոխչեմպիոն արգենտինացիներն ընդգրկվել են D խմբում, որտեղ խաղալու են Իսլանդիայի, Խորվաթիայի եւ Նիգերիայի հավաքականների հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում