22:30  ,  6 դեկտեմբերի, 2017

Ծանրամարտը մնաց օլիմպիական ծրագրում

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) ծանրամարտը թողել է 2024թ. Փարիզի Օլիմպիական խաղերի ծրագրում: Այդ մասին հայտնել է ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը:

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան մինչեւ դեկտեմբեր պետք է ՄՕԿ-ին ներկայացներ դոպինգի դեմ պայքարի ծրագիր:

«Պետք է կատարել ՄՕԿ-ի պահանջները: Մենք պետք է տեսնենք ներկայացրած ծրագրի կատարումը: Պետք է կրճատել դոպինգի օգտագործման դեպքերը: Մենք առաջարկում ենք դարձյալ հետազոտել 2012թ. Լոնդոնի Օլիմպիական խաղերի նմուշները՝ շեշտը դնելով ծանրամարտի վրա»,- Բախի խոսքը մեջբերում է ՄՕԿ-ի մամուլի ծառայությունը:

2020թ. Տոկիոյի Օլիմպիական խաղերում ծանրամարտի մրցաշարի մասնակիցների թիվը որոշակի կկրճատվի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում