10:58  ,  6 դեկտեմբերի, 2017

Բունդեսլիգա. Գնաբրիի շքեղ գոլը լավագույնն է 14-րդ տուրում

Բունդեսլիգայի մամուլի ծառայությունը ներկայացրել է Գերմանիայի առաջնության 14-րդ տուրի 5 լավագույն գոլերը: Հնգյակում տեղ են գտել՝ Կեւին-Պրինց Բոատենգի («Այնտրախտ»), Դանիել Դիդավիի («Վոլֆսբուրգ»), Մարկուս Վոլֆի («Այնտրախտ»), Կինգսլի Կոմանի («Բավարիա») եւ Սերժ Գնաբրիի («Շալկե») գեղեցիկ գոլերը:

Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի 14-րդ տուրից հետո առաջատարը Մյունխենի «Բավարիան» է, որը 6 միավոր գերազանցում է երկրորդ տեղում գտնվող «Լայպցիգին»: Նախորդ տուրում առաջատար հնգյակից հաղթել էր միայն «Բավարիան»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում