01:38 6 դեկտեմբերի, 2017Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում ավարտվեցին խմբային փուլի հանդիպումները A, B, C եւ D խմբերում:
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Տրաֆորդում» 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ Մոսկվայի ԲԿՄԱ-ի նկատմամբ եւ 15 միավորով գրավեց առաջին տեղը՝ նվաճելով փլեյ-օֆֆի ուղեգիր: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտավորված չէր պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի կազմում:
A խմբի երկրորդ ուղեգիրը նվաճեց շվեյցարական «Բազելը», որը 2:0 հաշվով հաղթեց պորտուգալական «Բենֆիկային» եւ 12 միավորով գրավեց երկրորդ տեղը: ԲԿՄԱ-ն պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայում:
B խմբում Մյունխենի «Բավարիան» տանը 3:1 հաշվով պարտության մատնեց ֆրանսիական ՊՍԺ-ին, որին առաջին տուրում պարտվել էր 0:3 հաշվով: Երկու թիմերն էլ վաստակեցին 15 միավոր: Գոլերի տարբերությամբ ՊՍԺ-ն առաջինն է, «Բավարիան»՝ երկրորդը:
C խմբից պայքարը 1/8 եզրափակիչում կշարունակեն «Ռոման» ու «Չելսին», որոնք վաստակեցին 11-ական միավոր: Իտալական թիմը նվազագույն հաշվով հաղթեց «Ղարաբաղին»: «Չելսին» ու Մադրիդի «Աթլետիկոն» խաղացին ոչ ոքի՝ 1:1: Իսպանական ակումբը գրավեց երրորդ տեղը:
D խմբում ուղեգրերը բաժին հասան «Բարսելոնային» եւ «Յուվենտուսին»: Կատալոնական ակումբը վերջին տուրում 2:0 հաշվով հաղթեց Լիսաբոնի «Սպորտինգին» եւ վաստակեց 14 միավոր: Թուրինի «Յուվենտուսը» նույն հաշվով ուժեղ էր հունական «Օլիմպիակոսից» եւ երկրորդ տեղը գրավեց 11 միավորով:
Չեմպիոնների լիգա, 6-րդ տուր
A խումբ
«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) - ԲԿՄԱ (Ռուսաստան)՝ 2:1
Ռոմելու Լուկակու, 64, Մարկուս Ռեշֆորդ, 66 - Ալան Ձագոեւ, 45+1
«Բենֆիկա» (Պորտուգալիա) - «Բազել» (Շվեյցարիա)՝ 0:2
Մոհամեդ Էլյունուսի, 5, Դիմիտրի Օբերլին, 65
B խումբ
«Բավարիա» (Գերմանիա) - ՊՍԺ (Ֆրանսիա)՝ 3:1
Ռոբերտ Լեւանդովսկի, 8, Կորենտին Տոլիսո, 37, 69 - Կիլիան Մբապե, 50
«Սելթիկ» (Շոտլանդիա) - «Անդերլեխտ» (Բելգիա)՝ 0:1
Յոզո Շիմունովիչ, 62, ինքնագոլ
C խումբ
«Ռոմա» (Իտալիա) - «Ղարաբաղ» (Ադրբեջան)՝ 1:0
Դիեգո Պերոտի, 53
«Չելսի» (Անգլիա) - «Աթլետիկո» (Իսպանիա)՝ 1:1
Ստեֆան Սավիչ, 75, ինքնագոլ – Սաուլ, 56
D խումբ
«Բարսելոնա» (Իսպանիա) - «Սպորտինգ» (Պորտուգալիա)՝ 2:0
Պակո Ալկասեր, 59, Ժերեմի Մաթյո, 90+1, ինքնագոլ
«Օլիմպիակոս» (Հունաստան) - «Յուվենտուս» (Իտալիա)` 0:2
Խուան Կուադրադո, 15, Ֆեդերիկո Բեռնարդեսկի, 89

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.