09:45  AMT,  6 դեկտեմբերի, 2017

London Chess Classic. Լեւոն Արոնյան vs Մաքսիմ Վաշյե-Լագրավ

Լոնդոնում շարունակվող London Chess Classic սուպերմրցաշարում դեկտեմբերի 6-ին տեղի կունեան 5-րդ տուրի պարտիաները:

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով կխաղա ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ: Տուրի բոլոր պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 20:00-ին:

Նախորդ 4 տուրերում հայ գրոսմայստերը ոչ ոքի է խաղացել ԱՄՆ-ը ներկայացնող Ֆաբիանո Կարուանայի, ռուսաստանցիներ Յան Նեպոմնյաշչու ու Սերգեյ Կարյակինի, հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ եւ 2 միավորով բաժանում է 2-9-րդ տեղերը: Միանձնյա առաջատարն է 2.5 միավոր ունեցող Ֆաբիանո Կարուանան, որը նախորդ տուրում սեւերով հաղթել էր Սերգեյ Կարյակինին՝ տանելով այս մրցաշարի միակ հաղթանակը:

Հիշեցնենք, որ London Chess Classic-ը Grand Chess Tour-ի վերջին փուլն է:

London Chess Classic, 5-րդ տուր

Լեւոն Արոնյան (Հայաստան) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)

Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Ուեսլի Սո (ԱՄՆ)

Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)

Մայքլ Ադամս (Անգլիա) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)

Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան)- Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
Loading...
  • Հարցում
2017թ. Հայաստանի լավագույն մարզիկը
Արթուր Ալեքսանյան
Լեւոն Արոնյան
Մաքսիմ Մանուկյան
Հենրիխ Մխիթարյան
Հովհաննես Բաչկով
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Վիճակագրություն
  • Արխիվ
Loading...