Արթուր Աբրահամը որեւէ կապ չունի Էրֆուրտ քաղաքում տեղի ունեցած միջադեպի հետ: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի մամուլի խոսնակ Սիրան Գրիգորյանը:
Գերմանական mdr.de-ն գրել էր, թե Արթուր Աբրահամը եւ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Կարո Մուրադը, հավանաբար, առնչություն ունեն 3 տարի առաջ Գերմանիայի Էրֆուրտ քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետ:
«Իր մենամարտի օրը Էրֆուրտ քաղաքում տեղի ունեցած միջադեպին՝ հրաձգությանը, Արթուր Աբրահամը ներկա չի եղել եւ այդ ամենի հետ որեւէ կապ չունի»,- ասել է մամուլի խոսնակը:
Պարբերականի փոխանցմամբ, այս շրջանում Գերմանիայի իրավապահ մարմինները հետաքննություն են կատարում, թե ինչ առնչություն ունեն Արթուր Աբրահամն ու Կարո Մուրադը հանցավոր խմբերի հետ: Ըստ շրջանառվող լուրերի, իր մենամարտերից մեկից հետո, աշխարհի նախկին չեմպիոնը Էրֆուրտի ռեստորաններից մեկում նշել է հաղթանակը: Ռեստորանում հայ բռնցքամարտիկը ձեռքսեղմում է ունեցել Գեւորգ եւ Արամ եղբայրների հետ, ովքեր այժմ գտնվում են հետախուզման մեջ եւ կասկածվում են այդ երեկո տեղի ունեցած փոխհրաձգությանը մասնակցելու մեջ:
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

01:12 , 9 սեպտեմբերի
00:57 , 9 սեպտեմբերի
00:01 , 9 սեպտեմբերի
23:42 , 8 սեպտեմբերի
21:25 , 8 սեպտեմբերի 
20:40 , 8 սեպտեմբերի
20:02 , 8 սեպտեմբերի
19:35 , 8 սեպտեմբերի
19:14 , 8 սեպտեմբերի
19:03 , 8 սեպտեմբերի