21:33 4 դեկտեմբերի, 2017Արթուր Աբրահամը որեւէ կապ չունի Էրֆուրտ քաղաքում տեղի ունեցած միջադեպի հետ: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի մամուլի խոսնակ Սիրան Գրիգորյանը:
Գերմանական mdr.de-ն գրել էր, թե Արթուր Աբրահամը եւ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Կարո Մուրադը, հավանաբար, առնչություն ունեն 3 տարի առաջ Գերմանիայի Էրֆուրտ քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետ:
«Իր մենամարտի օրը Էրֆուրտ քաղաքում տեղի ունեցած միջադեպին՝ հրաձգությանը, Արթուր Աբրահամը ներկա չի եղել եւ այդ ամենի հետ որեւէ կապ չունի»,- ասել է մամուլի խոսնակը:
Պարբերականի փոխանցմամբ, այս շրջանում Գերմանիայի իրավապահ մարմինները հետաքննություն են կատարում, թե ինչ առնչություն ունեն Արթուր Աբրահամն ու Կարո Մուրադը հանցավոր խմբերի հետ: Ըստ շրջանառվող լուրերի, իր մենամարտերից մեկից հետո, աշխարհի նախկին չեմպիոնը Էրֆուրտի ռեստորաններից մեկում նշել է հաղթանակը: Ռեստորանում հայ բռնցքամարտիկը ձեռքսեղմում է ունեցել Գեւորգ եւ Արամ եղբայրների հետ, ովքեր այժմ գտնվում են հետախուզման մեջ եւ կասկածվում են այդ երեկո տեղի ունեցած փոխհրաձգությանը մասնակցելու մեջ:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.