21:55  ,  3 դեկտեմբերի, 2017

Դավիդ Սիլվայի բարդ գոլը հաղթանակ բերեց «Մանչեսթեր Սիթիին»

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 15-րդ տուրում առաջատար «Մանչեսթեր Սիթին» սեփական դաշտում 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ Լոնդոնի «Վեստ Հեմի» նկատմամբ: Մանչեսթերցիների հաղթական գոլը վերջնամասում խփեց իսպանացի կիսապաշտպան Դավիդ Սիլվան, որն օրեր առաջ երկարաձգել էր ակումբի հետ գործող պայմանագիրը:

«Մանչեսթեր Սիթին» տարավ 13-րդ անընդմեջ հաղթանակը եւ կրկնեց Պրեմյեր լիգայի հաղթական շարքի ռեկորդը, որը պատկանում է 4 թիմերի:

Այս հաղթանակից հետո Խոսեպ Գվարդիոլայի թիմը հավաքեց 43 միավոր եւ պահպանում է 8 միավորի առավելությունը երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ:

Անգլիայի առաջնություն, 15-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» - «Վեստ Հեմ»՝ 2:1

Նիկոլաս Օտամենդի, 57, Դավիդ Սիլվա, 83 – Անջելո Օգբոնա, 44

«Բորնմութ» - «Սաութհեմփթոն»՝ 1:1

Ռայան Ֆրեսեր, 42 – Չառլի Օստին, 61

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում