00:16  ,  30 նոյեմբերի, 2017

«Բարսելոնան» հաղթեց՝ 5:0, «Սեւիլիան»՝ 4:0

Իսպանիայի գավաթի խաղարկությունում շարունակվում են 1/16 եզրափակիչի պատասխան հանդիպումները: «Բարսելոնան» տանը 5:0 հաշվով հաղթեց «Մուրսիային» եւ դուրս եկավ հաջորդ փուլ: Առաջին խաղում կատալոնական թիմը հաղթել էր 3:0 հաշվով:

4:0 հաշվով հաղթանակ տարավ «Սեւիլիան», որը նույնպես դուրս եկավ 1/8 եզրափակիչ: Մրցակիցը «Կարտախենան» էր, որն առաջին խաղում պարտություն էր կրել 0:3 հաշվով:

1/8 եզրափակիչ դուրս գալ չկարողացավ «Ռեալ Սոսյեդադը», որը պատասխան խաղում տանը 2:3 հաշվով պարտվեց «Լիեյդային»: Առաջին խաղում էր «Ռեալ Սոսյեդադն» առավելության էր հասել նվազագույն հաշվով:

Իսպանիայի Գավաթ, 1/16 եզրափակիչ, պատասխան հանդիպում

«Բարսելոնա» - «Մուրսիա»՝ 5:0 (առաջին խաղ՝ 3:0)

Պակո Ալկասեր, 16, Ժերար Պիկե, 56, Ալեյշ Վիդալ, 60, Դենիս Սուարես, 74, Խոսե Արնաիս, 79

«Սեւիլիա» - «Կարտախենա»՝ 4:0 (առաջին խաղ՝ 3:0)

Վիսամ Բեն-Եդեր, 3, 6, Պաուլո Էնրիկե Գանսո, 42, Խոակին Կոռեա, 66

«Ռեալ Սոսյեդադ» - «Լիեյդա»՝ 2:3 (առաջին խաղ՝ 1:0)

Դիեգո Լիորենտե, 24, Խուանմի, 34 – Այտոր Նունյես, 56, Մանու Մոլինա, 59, 11մ, Մարկ Տրիլես, 88

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում