16:42  ,  27 նոյեմբերի, 2017

Մրցավարները չեն արձանագրում Մեսիի գոլը (ծաղրանկար)

Ծաղրանկարիչ Օմար Մոմանին անդրադարձել է «Բարսելոնայի» եւ «Վալենսիայի» միջեւ Իսպանիայի առաջնության 13-րդ տուրի խաղում տեղի ունեցած սկանդալային դրվագին: Առաջին խաղակեսում «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի հարվածից հետո գնդակը հատել էր դարպասային գիծը, սակայն մրցավարները սխալվել էին եւ չէին արձանագրել գոլը:

Հիշեցնենք, որ Վալենսիայում կայացած խաղն ավարտվել էր 1:1 հաշվով: «Բարսելոնան» 35 միավորով առաջառարն է, երկրորդ տեղում գտնվող «Վալենսիան» հետ է 4 միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում