12:09  ,  27 նոյեմբերի, 2017

Ձյուդոյի Հայաստանի չեմպիոնները

Ձյուդոյի Հայաստանի առաջնությանը մասնակցել են շուրջ 80 մարզիկներ՝ Երեւանից, Գյումրիից եւ Վանաձորից: 

Տղամարդկանց Հայաստանի չեմպիոն են դարձել՝ 60 կգ քաշային Նարեկ Կարապետյանը, 66 կգ քաշային Վարդան Գրիգորյանը, 73 կգ քաշային Արսեն Ղազարյանը, 81 կգ քաշային Ֆերդինանդ Կարապետյանը, 90 կգ քաշային Գուրգեն Աբելյանը եւ +90 կգ քաշային Ստեփան Սարգսյանը: 

Կանանց պայքարում լավագույնն են ճանաչվել 48 կգ քաշային Իրենա Պետրոսյանը, 52 կգ քաշային Սոսե Բալասանյանը եւ +52 կգ քաշային Աննա Ղազարյանը, հայտնում է Սպորտի նախարարության մամուլի ծառայությունը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում