20:52 25 նոյեմբերի, 2017Անգլիական Պրեմյեր լիգայի 13-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական դաշտում նվազագույն հաշվով առավելության հասավ «Բրայթոնի» նկատմամբ։ Մանչեսթերցիների հաղթական գոլը 66-րդ րոպեին խփեց անգլիացի պաշտպան Էշլի Յանգը:
Դաշտի տերերի կազմում 71-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը նախորդ 2 խաղերում չէր ընդգրկվել Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի հայտացուցակում։
Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 29 միավորով ամրապնդվեց երկրորդ տեղում եւ 5 միավոր հետ է առաջատար «Մանչեսթեր Սիթիից», որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել։
Անգլիայի առաջնություն, 13-րդ տուր
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Բրայթոն»՝ 1:0
Էշլի Յանգ, 66
«Տոտենհեմ» - «Վեստ Բրոմվիչ»՝ 1:1
Հարի Քեյն, 74 – Սալոմոն Ռոնդոն, 4
«Քրիսթալ Փելաս» - «Սթոք Սիթի»՝ 2:1
Ռուբեն Լոֆտուս-Չիկ, 56, Բակարի, Սախո, 90+2 – Ջերդան Շաքիրի, 53
«Նյուքասլ» - «Ուոթֆորդ»՝ 0:3
Ուիլ Հյուզ, 19, Դեանդրե Յեդլին, 45+1 (ինքնագոլ), Անդրե Գրեյ, 62
«Սուոնսի» - «Բորնմութ»՝ 0:0
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.