19:30  ,  25 նոյեմբերի, 2017

Մանուել Պետրոսյանը՝ աշխարհի Մ-20 առաջնության փոխչեմպիոն

Հայաստանը ներկայացնող Մանուել Պետրոսյանը դարձել է Իտալիայի Տարվիզիո քաղաքում անցկացված շախմատի աշխարհի մինչեւ 20 տարեկանների առաջնության փոխչեմպիոն:

Վերջին տուրում հայ շախմատիստը սեւերով 33-րդ քայլում հաղթեց ռուս գրոսմայստեր Կիրիլ Ալեքսեենկոյին եւ մրցաշարն ավարտեց 8.5 միավորով:

Չեմպիոնի տիտղոսը նվաճած նորվեգացի Արյան Տարին ու բրոնզե մեդալակիր Չիթամբարամ Արավինդը (Հնդկաստան) եւս հավաքեցին 8.5 միավոր:

Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Հայկ Մարտիրոսյանը 7.5 միավորով գրավեց 16-րդ տեղը, իսկ Տիգրան Հարությունյանը 6.5 միավորով 43-րդն էր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում