19:20  +04,  25 նոյեմբերի, 2017

Մայքլ Օուենի նորամուտը հաջող է ստացվել ձիասպորտում

Անգլիայի հավաքականի, «Լիվերպուլի», Մադրիդի «Ռեալի» ու «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Մայքլ Օուենը նորամուտն է նշել ձասպորտում: Լոնդոնից 40 կմ հեռավորության վրա գտնվող Ասկոտեում կայացած բարեգործական մրցմանը 37-ամյա անգլիացին գրավել է երկրորդ տեղը: 1400 մ մրցմանը մասնակցել են 10 ձիարշավորդները: Մրցմանը ներկա են եղել մի շարք հայտնի անձինք, այդ թվում՝ արքայազն Չարլզը:

«Չեմ կարող թաքցնել ուրախությունս, ինձ ամեն բան դուր եկավ: Մրցումից հետո ինձ զգում էի այնպես, կարծես աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում դարձյալ խաղացել եմ Բրազիլիայի հավաքականի հետ: Հեռախոսս մի քանի օր անդադար զանգում էր: Ստանում էի նաեւ բազմաթիվ հաճելի հաղորդագրություններ»,- Մայքլ Օուենի խոսքը մեջբերում է Daily Mail-ը:

Հիշեցնենք, որ ֆուտբոլային կարիերան ավարտելուց հետո Օուենը զբաղվում է ձիարշավարանների բիզնեսով։ Անգլիացին մի քանի ձիարշավարան ունի Անգլիայի Չեշիր կոմսությունում:  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ