12:45  ,  25 նոյեմբերի, 2017

Ժոզե Մոուրինյո. Ինձ դուր չեկան Մխիթարյանի ելույթները վերջին խաղերում

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատմել է, թե ինչու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չէր հայտավորվել նախորդ 2 խաղերին Չեմպիոնների լիգայում ու անգլիական Պրեմյեր լիգայում:

«Ինձ դուր չեկան Մխիթարյանի ելույթները վերջին խաղերում: Խոսքը ոչ թե 2-3 խաղի մասին է, այլ 4-5: Նա լավ սկսեց մրցաշրջանը, իսկ հետո քայլ առ քայլ անհետացավ: Նրա խաղի մակարդակն աստիճանաբար իջնում է գոլերի, գոլային փոխանցումների, բարձր պրեսինգի, թիմին օգտակար լինելու եւ մրցակցի կիսադաշտում գնդակ խլելու տեսանկյունից: 10 համարի դիրքում խաղացող ֆուտբոլիստը պետք է անի այդ ամենը: Դա բավականաչափ էր, որպեսզի հնարավորություն տայի մյուս խաղացողներին: Յուրաքանչյուրն արժանի է շանս ստանալուն, ամեն բան պարզ է»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է ESPN FC-ն:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը չէր հայտավորվել շվեյցարական «Բազելի» եւ «Նյուքասլի» դեմ նախորդ 2 խաղերին: Ընթացիկ մցրաշրջանում նա Չեմպիոնների լիգայում ու Պրեմյեր լիգայում մասնակցել է 15 խաղի, դարձել 2 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով