12:45 25 նոյեմբերի, 2017«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատմել է, թե ինչու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չէր հայտավորվել նախորդ 2 խաղերին Չեմպիոնների լիգայում ու անգլիական Պրեմյեր լիգայում:
«Ինձ դուր չեկան Մխիթարյանի ելույթները վերջին խաղերում: Խոսքը ոչ թե 2-3 խաղի մասին է, այլ 4-5: Նա լավ սկսեց մրցաշրջանը, իսկ հետո քայլ առ քայլ անհետացավ: Նրա խաղի մակարդակն աստիճանաբար իջնում է գոլերի, գոլային փոխանցումների, բարձր պրեսինգի, թիմին օգտակար լինելու եւ մրցակցի կիսադաշտում գնդակ խլելու տեսանկյունից: 10 համարի դիրքում խաղացող ֆուտբոլիստը պետք է անի այդ ամենը: Դա բավականաչափ էր, որպեսզի հնարավորություն տայի մյուս խաղացողներին: Յուրաքանչյուրն արժանի է շանս ստանալուն, ամեն բան պարզ է»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է ESPN FC-ն:
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը չէր հայտավորվել շվեյցարական «Բազելի» եւ «Նյուքասլի» դեմ նախորդ 2 խաղերին: Ընթացիկ մցրաշրջանում նա Չեմպիոնների լիգայում ու Պրեմյեր լիգայում մասնակցել է 15 խաղի, դարձել 2 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.