14:35  ,  23 նոյեմբերի, 2017

NBA. «Բոստոնի» հաղթարշավն ավարտվեց, վերջին վայրկյանին հաղթական նետումը՝ օրվա լավագույն դրվագ

«Բոստոնի» հաղթարշավը Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնությունում չշարունակվեց 17-րդ խաղում: 16 անընդմեջ հաղթանակ տանելուց հետո «Բոստոնը» մրցակցի խաղահրապարակում 98:104 հաշվով պարտվեց «Մայամիին», որի կազմում սլովենացի Գորան Դրագիչը վաստակեց 27 միավոր եւ ճանաչվեց հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ:

Լեբրոն Ջեյմսի 33 միավորները «Քլիվլենդին» օգնել են 119:109 հաշվով հաղթել «Բրուքլինին», իսկ գործող չեմպիոն «Գոլդեն Սթեյտը» 91:108 հաշվով պարտվել է «Օկլահոմային»: Ռասել Ուեստբրուկն «Օկլահոմային» բերել է 34 միավոր՝ ճանաչվելով խաղի ամենաարդյունավետ բասկետբոլիստ:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը, որը գլխավորում է «Դալասի» խաղացող Հարիսոն Բարնսի հաղթական նետումը «Մեմֆիսի» դեմ խաղի վերջին վայրկյանին։

NBA, կանոնավոր առաջնություն

«Մայամի» – «Բոստոն»՝ 104:98 (27:16, 27:25, 25:22, 25:35)

«Քլիվլենդ» – «Բրուքլին»՝ 119:109 (20:17, 25:29, 32:31, 42:32)

«Օկլահոմա» – «Գոլդեն Սթեյտ»՝ 108:91 (33:26, 32:22, 29:23, 14:20)

«Ֆիլադելֆիա» – «Պորտլենդ»՝ 101:81 (26:14, 24:23, 20:20, 31:24)

«Շառլոտ» – «Վաշինգտոն»՝ 129:124 (լրացուցիչ ժամանակում)  (25:26, 30:33, 29:29, 30:26, 15:10)

«Ատլանտա» – «Կլիպերս»՝ 103:116 (30:29, 33:33, 21:26, 19:28)

«Նյու Յորք» – «Տորոնտո»՝ 108:100 (26:34, 22:25, 41:10, 19:31)

«Նոր Օրլեան» – «Սան Անտոնիո»՝ 107:90 (19:29, 31:13, 37:17, 20:31)

«Մինեսոտա» – «Օռլանդո»՝ 124:118 (30:35, 35:27, 41:18, 18:38)

«Մեմֆիս» – «Դալաս»՝ 94:95 (27:12, 29:27, 16:35, 22:21)

«Հյուսթոն» – «Դենվեր»՝ 125:95 (36:17, 39:23, 26:27, 24:28)

«Ֆինիքս» – «Միլուոկի»՝ 107:113 (լրացուցիչ ժամանակում)  (23:33, 21:21, 31:30, 30:21, 2:8)

«Յուտա» – «Չիկագո»՝ 110:80 (25:24, 30:22, 32:23, 23:11)

«Սակրամենտո» – «Լեյքերս»՝ 113:102 (31:19, 23:22, 22:26, 37:35)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում