20:40  ,  22 նոյեմբերի, 2017

Ե՞րբ կսափրի մորուքը Էդգար Մանուչարյանը (ֆոտո)

Եկատերինբուրգի «Ուրալի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը եղել է «Ավտո Ռադիոյի» հյուրը՝ մասնակցելով «Ֆուտբոլային ալիքին» հաղորդմանը:

30-ամյա ֆուտբոլիստը հայտարարել է, որ կսափրի մորուքը, երբ «Ուրալը» նվաճի եվրագավաթային մրցաշարի ուղեգիր:

Եթերից հետո Մանուչարյանն ինքնագիր է թողել ստուդիայի հատուկ պատի վրա:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի առաջնության 17-րդ տուրում «Ուրալը» 0:2 հաշվով պարտվել է «Ուֆային», իսկ Էդգար Մանուչարյանը փոխարինման է դուրս եկել 58-րդ րոպեին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում