13:35  ,  21 նոյեմբերի, 2017

«Արսենալը» պատրաստ է 20 միլիոն եվրոյով Օզիլին վաճառել «Բարսելոնային»

Լոնդոնի «Արսենալի» գերմանացի կիսապաշտպան Մեսութ Օզիլը կարող է վերադառնալ Իսպանիա, որտեղ 2010-2013-ը հանդես է եկել Մադրիդի «Ռեալի» կազմում։

Mundo Deportivo-ի համաձայն՝ 29-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում է «Բարսելոնան»։ Անգլիական ակումբը չի կարողանում երկարաձգել Օզիլի հետ գործող պայմանագիրը, այդ պատճառով հայտնել է նրան 20 միլիոն եվրոյով վաճառելու պատրաստակամություն։ «Բարսելոնան» կապ է հաստատել «Արսենալի» հետ՝ իմանալու համար Օզիլի տրանսֆերային արժեքը։

Մեսութ Օզիլի գործող պայմանագիրն ավարտվում է այս մրցաշրջանի վերջում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում