10:59  ,  21 նոյեմբերի, 2017

Ռոնալդինյո. Գվարդիոլան կարող է «Բարսելոնայի» հաջողությունը կրկնել «Մանչեսթեր Սիթիի» հետ

«Բարսելոնայի» եւ Բրազիլիայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Ռոնալդինյոն կարծիք է հայտնել, որ կատալոնական ակումբի նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվադրիոլան կարող է լուրջ հաջողությունների հասնել նաեւ «Մանչեսթեր Սիթիում»:

«Կարծում եմ՝ Գվարդիոլան կարող է «Բարսելոնայի» հաջողությունը կրկնել «Մանչեսթեր Սիթիի» հետ: Նա խելացի ֆուտբոլիստ էր, իսկ հիմա դարձել է խելացի մարզիչ: Գվարդիոլան հրաշալի է հասկանում ֆուտբոլ: Նա զգում է այն ամենը, ինչ տեղի է ունենում դաշտում: Վստահ եմ՝ նա մեծ դերակատարում կունենա «Մանչեսթեր Սիթիում»: Ինձ դուր է գալիս նրա խաղաոճը»,- Ռոնալդինյոյի խոսքը մեջբերում է Mirror-ը:

Հիշեցնենք, որ Գվադրիոլան «Բարսելոնան» գլխավորել է 2008-2012-ը, դարձել է Իսպանիայի եռակի չեմպիոն ու կրկնակի գավաթակիր, նվաճել երկրի Սուպերգավաթը, հաղթել Չեմպիոնների լիգայում, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթում ու աշխարհի ակումբային առաջնությունում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում