10:35  ,  21 նոյեմբերի, 2017

«Ռեալը» 70 միլիոն եվրո կառաջարկի Դե Խեայի համար

Մադրիդի «Ռեալը» շարունակում է հետաքրքրվել «Մանչեսթեր Յունայթեդի» իսպանացի դարպասապահ Դավիդ Դե Խեայի ծառայություններով:

Football Espana-ի համաձայն՝ 27-ամյա դարպասապահին ձեռք բերելու համար Արքայական ակումբը պատրաստ է վճարել 70 միլիոն եվրո:

Նախկինում «Ռեալը» 2 անգամ փորձել է ձեռք բերել Դե Խեային: «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2019-ի ամառը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում