00:33  ,  21 նոյեմբերի, 2017

«Վեստ Բրոմվիչը» հեռացրել է գլխավոր մարզիչին

Անգլիական «Վեստ Բրոմվիչը» պաշտոնանկ է արել թիմի գլխավոր մարզիչ Թոնի Պյուլիսին, հաղորդում է ակումբի մամուլի ծառայություն: Նրան փոխարինել է թիմի երկրորդ մարզիչ Գերի Մեգսոնը:

«Այսպիսի որոշումները ընդունվում են ակումբի շահերը պաշտպանելու համար: Անցած եւ այս մրցաշրջանի արդյունքները հիասթափեցնում են»,- ասել է ակումբի ղեկավար Ջոն Ուիլյամսը:

Պյուլիսը «Վեստ Բրոմվիչը» գլխավորել էր 2015թ. հունվարի 1-ին: Անգլիայի ընթացիկ առաջնության 12 տուրից հետո թիմը 10 միավորով 17-րդ տեղում է: Անցած մրցաշրջանում «Վեստ Բրոմվիչը» գրավել էր 10-րդ տեղը:

59-ամյա Պյուլիսը գլխավորել է նաեւ «Բորնմութը», «Ջիլինգեմը», «Բրիստոլը»,«Պոչտսմութը», «Սթոք Սիթին», «Պլիմուտը», «Քրիսթալ Փելասը»: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում