12:18  ,  20 նոյեմբերի, 2017

NBA. Ստիվեն Կարիի արդյունավետ խաղն ու օրվա լավագույն դրվագները

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում գործող չեմպիոն «Գոլդեն Սթեյտը» 118:111 հաշվով արտագնա հաղթանակ է տարել «Բրուքլինի» նկատմամբ: Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչված Ստիվեն Կարին «Գոլդեն Սթեյտի» կազմում վաստակել է 38 միավոր:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը, որը գլխավորում են «Տորոնտոյի» խաղացողները:  

NBA, կանոնավոր առաջնություն

«Բրուքլին» – «Գոլդեն Սթեյտ»՝ 111:118 (20:32, 22:32, 42:34, 27:20)

«Տորոնտո» – «Վաշինգտոն»՝ 100:91 (28:28, 32:27, 19:21, 21:15)

«Լեյքերս» – «Դենվեր»՝ 127:109 (32:26, 38:22, 29:36, 28:25)

«Ֆինիքս» – «Չիկագո»՝ 113:105 (30:37, 31:19, 24:28, 28:21)

«Մինեսոտա» – «Դետրոյտ»՝ 97:100 (24:22, 29:27, 27:22, 17:29)

«Մայամի» – «Ինդիանա»՝ 95:120 (27:29, 28:29, 13:32, 27:30)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում