«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն բացատրել է, թե ինչու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չէր հայտավորվել «Նյուքասլի» դեմ անգլիական Պրեմյեր լիգայի 12-րդ տուրի խաղին:
Պորտուգալացի մասնագետի խոսքով՝ նա նման որոշում է կայացրել մարտավարական պատճառներով, գրում է mirror.co.uk-ը:
Հիշեցնենք, որ Մանչեսթերում կայացած խաղում Մոուրինյոյի թիմը կամային հաղթանակ էր տարել 4:1 հաշվով: Գոլի ու գոլային փոխանցման հեղինակ էր դարձել ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան, որը «Մանչեսթեր Յունայթեդի» նախորդ 12 խաղերը բաց թողնելուց հետո հանդես եկավ մեկնարկային կազմում:
77-րդ րոպեին փոխարինման էր դուրս եկել նաեւ շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, որը ծնկի ծանր վնասվածքից հետո առաջին անգամ էր ընդգրկվել «Մանչեսթեր Յունայթեդի» հայտացուցակում: 36-ամյա Իբրահիմովիչը խաղադաշտից բացակայում էր ապրիլից, երբ ստացել էր ծնկի խաչաձեւ կապանների պատռվածք:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
10:04 , 26 սեպտեմբերի
09:09 , 26 սեպտեմբերի
00:46 , 26 սեպտեմբերի
23:38 , 25 սեպտեմբերի 
23:08 , 25 սեպտեմբերի 
23:03 , 25 սեպտեմբերի 
22:47 , 25 սեպտեմբերի 
22:33 , 25 սեպտեմբերի
22:08 , 25 սեպտեմբերի 
21:51 , 25 սեպտեմբերի