Մոուրինյոն բացատրել է, թե ինչու Հենրիխ Մխիթարյանին չէր հայտավորել «Նյուքասլի» դեմ խաղին

00:14   19 նոյեմբերի, 2017

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն բացատրել է, թե ինչու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չէր հայտավորվել «Նյուքասլի» դեմ անգլիական Պրեմյեր լիգայի 12-րդ տուրի խաղին:

Պորտուգալացի մասնագետի խոսքով՝ նա նման որոշում է կայացրել մարտավարական պատճառներով, գրում է mirror.co.uk-ը:

Հիշեցնենք, որ Մանչեսթերում կայացած խաղում Մոուրինյոյի թիմը կամային հաղթանակ էր տարել 4:1 հաշվով: Գոլի ու գոլային փոխանցման հեղինակ էր դարձել ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան, որը «Մանչեսթեր Յունայթեդի» նախորդ 12 խաղերը բաց թողնելուց հետո հանդես եկավ մեկնարկային կազմում:

77-րդ րոպեին փոխարինման էր դուրս եկել նաեւ շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, որը ծնկի ծանր վնասվածքից հետո առաջին անգամ էր ընդգրկվել «Մանչեսթեր Յունայթեդի» հայտացուցակում: 36-ամյա Իբրահիմովիչը խաղադաշտից բացակայում էր ապրիլից, երբ ստացել էր ծնկի խաչաձեւ կապանների պատռվածք: 



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.