19:02  ,  17 նոյեմբերի, 2017

Արաս Օզբիլիսը գոլ է խփել «Բեշիկթաշի» երիտասարդական թիմում

Ֆուտբոլի Թուրքիայի երիտասարդական առաջնության 12-րդ տուրում Ստամբուլի «Բեշիկթաշը» սեփական դաշտում 2:0 հաշվով հաղթել է «Ակհիսարին»:

Դաշտի տերերի կազմում հաշիվը բացել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը, որը մասնակցել է ամբողջ խաղին:

Հիշեցնենք, որ չնայած խաղային պրակտիկայի բացակայությանը՝ Արաս Օզբիլիսը վերջերս հրավիրվել էր Հայաստանի ազգային հավաքական եւ մասնակցեց Բելառուսի (4:1) ու Կիպրոսի (3:2) դեմ ընկերական խաղերին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում