14:10  ,  17 նոյեմբերի, 2017

Վինուս Ուիլյամսի առանձնատնից գողացել են 400 հազար դոլարի թանկարժեք իրեր

ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում թալանել են ամերիկացի 37-ամյա թենիսիստուհի Վինուս Ուիլյամսի տունը: Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 1-5-ն ընկած ժամանակահատվածում, սակայն մինչեւ օրս չկան կասկածյալներ:

Daily Mail-ի համաձայն՝ աշխարհի 5-րդ ռակետի տանից գողացել են 400 հազար դոլարի թանկարժեք իրեր:

Ուիլյամս քույրերը Պալմ-Բիչ-Գարդենում գտնվող առանձնատունը 2000 թվականին գնել էին 2.3 միլիոն դոլարով: Կողոպուտի օրերին նրանք մասնակցում էին թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնությանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում