12:35  ,  15 նոյեմբերի, 2017

NBA. «Բոստոնի» հաղթարշավը շարունակվում է

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Բոստոնը» հյուրընկալվելիս 109:102 հաշվով ուժեղ է գտնվել «Բրուքլինից»՝ տանելով 13-րդ անընդմեջ հաղթանակը:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել «Բոստոնի» նորեկ Կայրի Իրվինգը, որը վաստակել է 25 միավոր:

Ջեյմս Հարդենի 38 միավորները չեն օգնել «Հյուսթոնին», որը 113:129 հաշվով տնային պարտություն է կրել «Տորոնտոյից»:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագները:

NBA, կանոնավոր առաջնություն

«Բրուքլին» – «Բոստոն»՝ 102:109 (21:30, 31:22, 19:28, 31:29)

«Դալաս» – «Սան Անտոնիո»՝ 91:97 (16:17, 23:27, 21:18, 31:35)

«Հյուսթոն» – «Տորոնտո»՝ 113:129 (33:31, 31:45, 30:27, 19:26)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս