09:55  ,  15 նոյեմբերի, 2017

Արտյոմ Գեւորգյանի ու Բեն Յագանի գոլերը

Ֆուտբոլի Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնի առաջնության «Հարավ» գոտու մրցաշարի 19-րդ տուրում «Աֆիպսը» մրցակցի դաշտում 3:1 հաշվով հաղթել է «Չեռնոմորեցին»: Խաղի հաշիվը շրջադարձ հարվածով բացել է «Աֆիպսի» 24-ամյա կիսապաշտպամ Ատրյոմ Գեւորգյանը, որը փոխարինվել է 90-րդ րոպեին: «Չեռնոմորեցի» մեկնարկային կազմում 88 րոպե խաղացել է Արթուր Գրիգորյանը:

Բելգիայի երկրորդ դիվիզիոնի 11-րդ տուրում «Դեսել Սպորտը» 2:2 հաշվով է ավարտել «Սպորտինգ Շատելեի» դեմ արտագնա խաղը: «Դեսել Սպորտի» կազմում հաշիվը բացել է հայկական արմատներով 22-ամյա կիսապաշտպան Բեն Յագանը, որը մասնակցել է ամբողջ խաղին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում