Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականն ավարտեց պայքարը Եվրոպայի առաջնության ընտրական փուլում: Երրորդ խմբի երրորդ տուրում հայ ֆուտբոլիստները մրցեցին Լյուքսեմբուրգի Մ-19 հավաքականի հետ եւ բավարարվեցին ոչ ոքի արդյունքով՝ 2:2:
7-րդ րոպեին հաշիվը բացեց Հայաստանի հավաքականի ավագ Հովհաննես Հարությունյանը: Մրցաշարի կազմակերպիչների թիմը կարողացավ երկրորդ խաղակեսում հավասարեցնել հաշվի տարբերությունը, սակայն Վահան Բիչախչյանը դրանից հետո դարձյալ առաջ մղեց Հայաստանի թիմին: Պահել հաղթական հաշիվը հայ ֆուտբոլիստները չկարողացան:
Հայաստանի հավաքականը 2 միավորով երրորդ խմբում գրավեց երրորդ տեղը եւ դուրս մնաց պայքարից: Խմբից հաջորդ ընտրական փուլ դուրս եկան Չեխիայի եւ Շոտլանդիայի թիմերը:
Հիշեցնենք, որ Հայաստանի թիմը 0:5 հաշվով պարտվել էր չեխերին, 3:3 հաշվով խաղացել շոտլանդացիների հետ:
Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնություն
Ընտրական առաջին փուլ, երրորդ խումբ, երրորդ տուր
Հայաստան - Լյուքսեմբուրգ՝ 2:2
Հովհաննես Հարությունյան, 7, Վահան Բիչախչյան, 64 - Վենսան Տիլ, 53, Կեւին Դանցիկո, 73
Մրցաշարային դրությունը. Չեխիա՝ 9 միավոր, Շոտլանդիա՝ 4, Հայաստան՝ 2, Լյուքսեմբուրգ՝ 1:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում