14:42  ,  14 նոյեմբերի, 2017

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպանն իր Range Rover-ով բախվել է թիմակցի մեքենային

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Լյուկ Շոուն իր Range Rover մեքենայով բախվել է Bentley-ի, որը պատկանում է նրա ակումբակից Ֆիլ Ջոնսին:

The Sun-ի համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել անգլիական ակումբի մարզաբազայում: Մեկ տարի առաջ վարորդական իրավունք ստացած Շոուն սխալ հաշվարկ է կատարել շրջադարձի ժամանակ: 2 մեքենաներն էլ թեթեւ են վնասվել:

Շոուի Range Rover-ի արժեքը մոտ 100 հազար ֆունտ ստերլինգ է, իսկ Ֆիլ Ջոնսին Bentley-ինը՝ մոտ 112 հազար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում