02:15  ,  14 նոյեմբերի, 2017

Բուֆոնը հեռացավ Իտալիայի հավաքականից

Աշխարհի առաջնության ուղեգիր չնվաճելուց հետո Թուրինի «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը հայտարարել է Իտալիայի հավաքականում կարիերան ավարտելու մասին:

«Հեռանում եմ Իտալիայի հավաքականից՝ թողնելով այն երիտասարդներին: Իտալական ֆուտբոլն անկասկած ունի ապագա: Ցանկանում եմ ողջագուրվել Բարցալիի, Բոնուչիի, Կյելինիի եւ Դե Ռոսիի հետ: Գրեթե 10 տարի միասին էինք»,- ասել է 39-ամյա Բուֆոնը հեռուստաեթերում:

60 տարի անց ֆուտբոլի Իտալիայի հավաքականը դարձյալ չի մասնակցի աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարին:

Ընտրական փուլի անցումային երկրորդ խաղում իտալացիները տանը չկարողացան գրավել շվեդների դարպասը: Գրանցվեց ոչ ոքի՝ 0:0:

Առաջին խաղում խփած միակ գոլի շնորհիվ Շվեդիայի հավաքականը նվաճեց եզրափակիչ մրցաշարի ուղեգիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news