02:15 14 նոյեմբերի, 2017Աշխարհի առաջնության ուղեգիր չնվաճելուց հետո Թուրինի «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը հայտարարել է Իտալիայի հավաքականում կարիերան ավարտելու մասին:
«Հեռանում եմ Իտալիայի հավաքականից՝ թողնելով այն երիտասարդներին: Իտալական ֆուտբոլն անկասկած ունի ապագա: Ցանկանում եմ ողջագուրվել Բարցալիի, Բոնուչիի, Կյելինիի եւ Դե Ռոսիի հետ: Գրեթե 10 տարի միասին էինք»,- ասել է 39-ամյա Բուֆոնը հեռուստաեթերում:
60 տարի անց ֆուտբոլի Իտալիայի հավաքականը դարձյալ չի մասնակցի աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարին:
Ընտրական փուլի անցումային երկրորդ խաղում իտալացիները տանը չկարողացան գրավել շվեդների դարպասը: Գրանցվեց ոչ ոքի՝ 0:0:
Առաջին խաղում խփած միակ գոլի շնորհիվ Շվեդիայի հավաքականը նվաճեց եզրափակիչ մրցաշարի ուղեգիր:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.