01:42  ,  14 նոյեմբերի, 2017

ԱԱ-2018. Շվեդիայի հավաքականը դուրս թողեց իտալացիներին

60 տարի անց ֆուտբոլի Իտալիայի հավաքականը դարձյալ չի մասնակցի աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարին:

Ընտրական փուլի անցումային երկրորդ խաղում աշխարհի քառակի չեմպիոն իտալացիները տանը չկարողացան գրավել շվեդների դարպասը: Գրանցվեց ոչ ոքի՝ 0:0:

Առաջին խաղում խփած միակ գոլի շնորհիվ Շվեդիայի հավաքականը նվաճեց եզրափակիչ մրցաշարի ուղեգիր:

Շվեդիայի հավաքականը դարձավ Ռուսաստանում կայանալիք ԱԱ-2018-ի 29-րդ մասնակիցը: Մինչեւ այս աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում իրենց տեղն ապահովել էին՝ Ռուսաստանի, Բրազիլիայի, Իրանի, Ճապոնիայի, Մեքսիկայի, Բելգիայի, Հարավային Կորեայի, Սաուդյան Արաբիայի, Գերմանիայի, Անգլիայի, Իսպանիայի, Նիգերիայի, Կոստա Ռիկայի, Լեհաստանի, Եգիպտոսի, Իսլանդիայի, Սերբիայի, Ֆրանսիայի, Պորտուգալիայի, Պանամայի, Ուրուգվայի, Կոլումբիայի, Արգենտինայի, Սենեգալի, Մարոկկոյի, Թունիսի, Շվեյցարիայի եւ Խորվաթիայի հավաքականները:

ԱԱ-2018. ընրական փուլ, անցումային պատասխան խաղ

Իտալիա - Շվեդիա՝ 0:0 (առաջին խաղ՝ 0:1)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում