16:45  ,  13 նոյեմբերի, 2017

Կունգ-ֆուի Եվրոպայի առաջնությունը կանցկացվի Հայաստանում

Կունգ-ֆուի 2018թ․ Եվրոպայի բաց առաջնությունը տեղի կունենա Հայաստանում։

Մրցաշարը կանցկացվի ապրիլի 13-15-ը Երեւանում, հայտնում է կունգ-ֆուի միջազգային ֆեդերացիայի կայքը։

Կունգ-ֆուի Եվրոպայի բաց առաջնությունը կանցկացվի երրորդ անգամ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում