12:20  ,  10 նոյեմբերի, 2017

Միլան. Կարեն Խաչանովը չհաղթահարեց խմբային փուլը

Ռուսաստանի երկրորդ ռակետ Կարեն Խաչանովը չի կարողացել նվաճել Միլանում ընթացող թենիսի ATP երիտասարդների տարվա ամփոփիչ մրցաշարի (Next Gen ATP Finals) փլեյ-օֆֆի ուղեգիր:

B խմբի երրորդ տուրում մոսկվացի թենիսիստը 5 սեթում 4:3, 4:2, 2:4, 0:4, 2:4 հաշվով պարտվել է խորվաթ Բորնա Չորիչին եւ լքել պայքարը: Մրցախաղը տեւել է 1 ժամ 51 րոպե:

Նոր ձեւաչափով անցկացվող մրցաշարում մրցախաղի հաղթողը պետք է առավելության հասնի 3 սեթերում, իսկ յուրաքանչյուր սեթ ավարտվում է այն ժամանակ, երբ թենիսիսներից մեկը հաղթում է 4 գեյմ:

Նախորդ 2 մրցախաղերում Կարեն Խաչանովը պարտվել էր ռուսաստանցի Դանիլ Մեդվեդեւին եւ հաղթել ամերիկացի Ջարեդ Դոնալդսոնի հետ: Կիսաեզրափակիչում Բորնա Չորիչը կխաղա ռուս Անդրեյ Ռուբլյովի հետ, իսկ Դանիլ Մեդվեդեւի մրցակիցը կլինի կորեացի Չոն Հյոնը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում