11:37  ,  10 նոյեմբերի, 2017

Հենրիխ Մխիթարյան. Թիմային գեղեցիկ ներկայացում էր

Հայաստանի ազգային հավաքականի եւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է Երեւանում կայացած ընկերական խաղում Բելառուսի թիմի նկատմամբ 4:1 հաշվով հաղթանակին:

«Գեղեցիկ խաղ, թիմային գեղեցիկ ներկայացում եւ հաճելի է, որ գոլ խփեցի այս երեկո»,- ֆեյսբուքյան էջում գրել է Հենրիխ Մխիթարյանը:

Մխիթարյանը նաեւ փոքր դրվագ է հրապարակել իր մասին վավերագրական կինոնկարից, որը պատրաստել է «Մանչեսթեր Յունայթեդը» եւ կցուցադրի նոյեմբերի 16-ին:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին Հայաստանի հավաքականը Երեւանի «Հանրապետական» ստադիոնում  ընկերական խաղ կանցկացնի նաեւ Կիպրոսի հավաքականի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում