15:22  ,  8 նոյեմբերի, 2017

«Մանչեսթեր Յունայթեդը» Մոուրինյոյին խնդրել է մի քանի ֆուտբոլիստի վաճառել ձմեռային տրանսֆերների համար

«Մանչեսթեր Յունայթեդը» թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին առաջարկել են մի քանի խաղացողներից հրաժարվել ձմռանը տրանսֆերներ իրականացնելու համար, գրում է BBC-ն:

Անգլիական ակումբի ղեկավարությունը մտադիր է ծախսերի արդյունավետությունը վերահսկել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Վերջին 2 տարում Մոուրինյոն 285 միլիոն ֆունտ ստերլինգ է ծախսել 6 առանցքային խաղացողների ձեռք բերելու համար:

Մարուան Ֆելաինիի ապագայի հարցը դեռ հայտնի չէ: Բելգիացի կիսապաշտպանի գործող պայմանագիրն ավարտվում է 2018-ի ամռանը, սակայն նա կարող է այլ ակումբների հետ բանակցություններ սկսել այս հունվարին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news