15:22 8 նոյեմբերի, 2017«Մանչեսթեր Յունայթեդը» թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին առաջարկել են մի քանի խաղացողներից հրաժարվել ձմռանը տրանսֆերներ իրականացնելու համար, գրում է BBC-ն:
Անգլիական ակումբի ղեկավարությունը մտադիր է ծախսերի արդյունավետությունը վերահսկել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Վերջին 2 տարում Մոուրինյոն 285 միլիոն ֆունտ ստերլինգ է ծախսել 6 առանցքային խաղացողների ձեռք բերելու համար:
Մարուան Ֆելաինիի ապագայի հարցը դեռ հայտնի չէ: Բելգիացի կիսապաշտպանի գործող պայմանագիրն ավարտվում է 2018-ի ամռանը, սակայն նա կարող է այլ ակումբների հետ բանակցություններ սկսել այս հունվարին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.