11:43  ,  7 նոյեմբերի, 2017

Մեսին ամենաշատ անցումներն է կատարում Եվրոպայի թոփ-5 առաջնություններում

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին Եվրոպայի 5 առաջատար առաջնություններում (Իսպանիա, Անգլիա, Գերմանիա, Իտալիա, Ֆրանսիա) ամենաշատ անցումներն է կատարել այս մրցաշրջանում, հայտնում է OptaJose-ը:

Արգենտինացին 113 անգամ է փորձել շրջանցել մրցակիցներին: Հաջող է ստացվել 60 տոկոսը:

Երկրորդ տեղում է ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը, որի 96 փորձերից հաջող է ստացվել 63 տոկոսը: Լավագույն եռյակը եզրափակում է Դորտմունդի «Բորուսիայի» ամերիկացի կիսապաշտպան Կրիստիան Պուլիշիչը՝ 86 անցում  (44 տոկոս):

Ամենաարդյունավետը «Լիոնի» հարձակվող Նաբիլ Ֆեկիրի անցումներն են: 24-ամյա ֆրանսիացու 61 անցումների 72 տոկոսը եղել է հաջող:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում