22:21  ,  5 նոյեմբերի, 2017

«Մանչեսթեր Յունայթեդը» Լոնդոնում պարտվեց «Չելսիին»

Անգլիական Պրեմյեր լիգայի 11-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» Լոնդոնում նվազագույն հաշվով պարտվեց «Չելսիին»: 

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ընդգրկվել էր Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի մեկնարկային կազմում: Առաջին խաղակեսը հարուստ էր գոլային պահերով, բայց ավարտվեց 0:0 հաշվով: 2 թիմերն էլ ունեցան դարպասը գրավելու իրական հնարավորություններ, որոնք օգտագործել չհաջողվեց:

Երկրորդ խաղակեսում «Չելսին» ավելի լավ տեսք ուներ, իսկ 55-րդ րոպեին բացեց հաշիվը: Գլխի անթերի հարվածով աչքի ընկավ իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան, որին 5 պաշտպաններով խաղացող «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացողներն առանց հսկողության էին թողել տուգանային հրապարակում: Բաց թողած գոլից հետո Ժոզե Մոուրինյոյի թիմը չկարողացավ լուրջ ինչ-որ բան առաջարկել մրցակցին եւ կրեց երկրորդ պարտությունն ընթացիկ առաջնությունում:

Հենրիխ Մխիթարյանը վառ գործողություններով աչքի չընկավ եւ փոխարինվեց 62-րդ րոպեին:

«Մանչեսթեր Յունայթեդը» 23 միավորով «Տոտենհեմի» հետ բաժանում է 2-3-րդ տեղերը եւ արդեն 8 միավոր է հետ առաջատար «Մանչեսթեր Սիթիից»: «Չելսին» 22 միավորով բարձրացավ չորրորդ տեղ:

«Էվերտոնը» սեփական դաշտում 3:2 հաշվով պարտության մատնեց «Ուոթֆորդին», որը երկրորդ խաղակեսում հաղթում էր 2:0 հաշվով: 

Անգլիայի առաջնություն, 11-րդ տուր

«Չելսի» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1:0

Ալվարո Մորատա, 55

«Չելսի». Տիբո Կուրտուա, Դավիդե Զապակոստա (Անտոնիո Ռյուդիգեր, 66), Սեզար Ասպիլիկուետա, Անդրեաս Կրիստենսեն, Գերի Կեհիլ, Մարկոս Ալոնսո, Տյեմուե Բակայոկո, Նգոլո Կանտե, Սեսկ Ֆաբրեգաս (Դենի Դրինքուոթեր, 79), Էդեն Ազար (Վիլիան, 87), Ալվարո Մորատա:

«Մանչեսթեր Յունայթեդ». Դավիդ Դե Խեա, Անտոնիո Վալենսիա, Էրիկ Բայի, Քրիս Սմոլինգ, Ֆիլ Ջոնս (Մարուան Ֆելաինի, 62),  Էշլի Յանգ (Ջեսի Լինգարդ, 79), Նեմանյա Մատիչ, Անդեր Էրերա, Հենրիխ Մխիթարյան (Անտոնի Մարտիալ, 62), Մարկուս Ռեշֆորդ, Ռոմելու Լուկակու:

«Էվերտոն» - «Ուոթֆորդ»՝ 3:2

Օմար Նիասե, 67, Դոմինիկ Կալվերդ-Լեւին, 67, Լեյթոն Բեյնս, 90 (11մ) - Ռիչարլիսոն, 46, Կրիստիան Կաբասելե, 64

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news