23:22  ,  4 նոյեմբերի, 2017

«Բավարիան» Դորտմունդում շանս չտվեց «Բորուսիային»

Գերմանիայի առաջնությունում չորրորդ անընդմեջ հաղթանակը տարավ Մյունխենի «Բավարիան», որը 11-րդ տուրում Դորտմունդում մրցեց «Բորուսիայի» հետ: Յուպ Հայնկեսի գլխավորած թիմն առավելության հասավ 3:1 հաշվով:

Չեմպիոն «Բավարիան» վաստակել է 26 միավոր եւ առաջին տեղում է՝ 4 միավորի առավելություն ունենալով փոխչեմպիոն «ՌԲ Լայպցիգի» նկատմամբ: «Բորուսիան» ու «Շալկեն» ունեն 20-ական միավոր:

Գերմանիայի առաջնություն, 11-րդ տուր

«Բորուսիա Դ.» - «Բավարիա»՝ 1:3

Մարկ Բարտրա, 88 - Արյեն Ռոբեն, 16, Ռոբերտ Լեւանդովսկի, 37, Դավիդ Ալաբա, 67

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում