16:18  ,  31 հոկտեմբերի, 2017

ՖԻԴԵ. Լեւոն Արոնյանը պահպանել է երկրորդ տեղը

Լեւոն Արոնյանը Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) դասակարգման աղյուսակում պահպանել է երկրորդ տեղը: Հայկական շախմատի առաջատարի վարկանիշը շարունակում է մնալ 2801:

ՖԻԴԵ-ի դասակարգման անփոփոխ առաջատարն աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է, որի վարկանիշը հասել է 2837: Երրորդ տեղ է բարձրացել ԱՄՆ-ը ներկայացնող Ֆաբիանո Կարուանան, որն ունի 2799 վարկանիշ:

100 լավագույն գրոսմայստերների ցուցակում տեղ են գտել Հայաստանի եւս 3 ներկայացուցիչներ: Սերգեյ Մովսեսյանը 76-րդն է, Վլադիմիր Հակոբյանը՝ 77-րդը, իսկ Գաբրիել Սարգսյանը՝ 97-րդը:

ՖԻԴԵ, նոյեմբերի դասակարգման աղյուսակ

1. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - 2826 վարկանիշ 

2. Լեւոն Արոնյան (Հայաստան) - 2801

3. Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - 2799

4. Շախրիյար Մամեդյարով (Ադրբեջան) - 2799

5. Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) - 2796

6. Ուեսլի Սո (ԱՄՆ) - 2788

7. Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) - 2787

8. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - 2782

9. Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) - 2782

10. Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - 2780

76. Սերգեյ Մովսեսյան (Հայաստան) - 2667

77. Վլադիմիր Հակոբյան (Հայաստան) - 2667

97. Գաբրիել Սարգսյան (Հայաստան) - 2655

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում