16:18 31 հոկտեմբերի, 2017Լեւոն Արոնյանը Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) դասակարգման աղյուսակում պահպանել է երկրորդ տեղը: Հայկական շախմատի առաջատարի վարկանիշը շարունակում է մնալ 2801:
ՖԻԴԵ-ի դասակարգման անփոփոխ առաջատարն աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է, որի վարկանիշը հասել է 2837: Երրորդ տեղ է բարձրացել ԱՄՆ-ը ներկայացնող Ֆաբիանո Կարուանան, որն ունի 2799 վարկանիշ:
100 լավագույն գրոսմայստերների ցուցակում տեղ են գտել Հայաստանի եւս 3 ներկայացուցիչներ: Սերգեյ Մովսեսյանը 76-րդն է, Վլադիմիր Հակոբյանը՝ 77-րդը, իսկ Գաբրիել Սարգսյանը՝ 97-րդը:
ՖԻԴԵ, նոյեմբերի դասակարգման աղյուսակ
1. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - 2826 վարկանիշ
2. Լեւոն Արոնյան (Հայաստան) - 2801
3. Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - 2799
4. Շախրիյար Մամեդյարով (Ադրբեջան) - 2799
5. Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) - 2796
6. Ուեսլի Սո (ԱՄՆ) - 2788
7. Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) - 2787
8. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - 2782
9. Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) - 2782
10. Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - 2780
76. Սերգեյ Մովսեսյան (Հայաստան) - 2667
77. Վլադիմիր Հակոբյան (Հայաստան) - 2667
97. Գաբրիել Սարգսյան (Հայաստան) - 2655
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.