16:10  ,  30 հոկտեմբերի, 2017

Հեմիլթոնի ու Ֆետելի բախման տեսանյութն ու «Մերսեդեսի» արշավորդի չեմպիոնությունը (ֆոտոշարք)

«Մերսեդեսի» բրիտանացի արշավորդ Լյուիս Հեմիլթոնը նախօրեին չորրորդ անգամ նվաճել էր Ֆորմուլա-1-ի աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Մեքսիկայի Մեծ մրցանակում «Մերսեդեսի» առաջատարը գրավել էր 9-րդ տեղը, սակայն դա նրան չէր խանգարեել ժամանակից շուտ ապահովել չեմպիոնի տիտղոսը: Լյուիս Հեմիլթոնի գլխավոր մրցակից, «Ֆերարիի» գերմանացի արշավորդ Սեբաստիան Ֆետելը հայտնվել էր չորրորդ տեղում: Ֆետելն ու Հեմիլթոնը բախվեցլ էին առաջին շրջանի ժամանակ, ինչի հետեւանքով չկարողացան գրավել մրցանակային տեղեր:

Մեքսիկայի Մեծ մրցանակում առաջին տեղը գրավեել էր «Ռեդ Բուլի» հոլանդացի արշավորդ Մաքս Ֆերստապենը, որին հաջորդել էր Վալտերի Բոտասը «Մերսեդեսից»: «Ֆերարիի» ֆինն արշավորդ Կիմի Ռայկոնենը գրավեց երրորդ տեղը:

Մրցաշրջանի վերջին 2 Մեծ մրցանակներից առաջ բրիտանացի արշավորդն ունի 333 միավոր, իսկ Սեբաստիան Ֆետելը  277 միավորով երկրորդն է:

Լյուիս Հեմիլթոնը Ֆորմուլա-1-ի աշխարհի չեմպիոն դարձել էր նաեւ 2008, 2014 եւ 2015 թվականներին: Նախորդ տարի չեմպիոնի տիտղոսը նվաճել էր «Մերսեդեսի» նախկին արշավորդ Նիկո Ռոսբերգը, որը հաղթանակից հետո հայտարարեց կարիերան ավարտելու մասին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում